18 03 2022

Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են

Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են

Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։

Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Կրկին հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա», - նշված է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ