06 04 2020

55-60 և բարձր տարիքի մարդիկ 21-րդ դարում լիարժեք աշխատունակ են. վարչապետ

55-60 և բարձր տարիքի մարդիկ 21-րդ դարում լիարժեք աշխատունակ են. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով քաղաքացինեից մեկի հարցին՝ կապված 55 տարեկանից բարձր անձանց պարագայում աշխատանք գտնելու դժվարություններին, մեկին, նշեց, որ 55-ից բարձր տարիքային խմբի հետ կապված որոշակի խնդիրներ կան, հիմա քննարկվում են ընտանեկան նպաստի համակարգի բարեփոխումների համատեքստում։

Վարչապետն էլ պատասխանեց, որ ոլորտում այդ առումով խնդիրներ կան, որոնց ուղղությամբ տարվում են աշխատանքներ.

«Նախ ասեմ, որ հակաճգնաժամային այն միջոցառումները եւ փաթեթները, որոնք ընդունել ենք, դրանցից, ըստ էության, ոչ մեկը զուտ տարիքային սահմանափակում չունի։

Իմ պատկերացմամբ՝ 55-ից 60 տարեկան եւ ավելի տարիքի մարդիկ 21-րդ դարում լիարժեք աշխատունակ մարդիկ են։ Մենք պետք է ունենանք ծրագրեր, եւ այն ծրագրերը, որոնք նպատակը մարդկանց աշխատաշուկայում ավելի մրցունակ դարձնելն է։ Մեր երկրի տնտեսական զարգացման առումով մեր նպատակը ոչ թե պետք է լինի այս տարիքային խմբի մարդկանց թոշակով կամ նպաստով ապահովելը, այլ նրանց հետ աշխատելը, նրանց հմտությունները զարգացնել այնպես, որ աշխատաշուկայում նրանք աշխատանք գտնելու համար ավելի մրցունակ լինեն։ Ես համարում եմ, որ մենք այստեղ լուրջ անելիք ունենք»։

Մեկ այլ հարցի պատասխանելով՝ վարչապետը նշեց․ «Մեր պատմության ընթացքում, ցավոք սրտի, հարստության եւ հաջողության սիմվոլները միշտ չէ, որ կապվել են գիտելիքի եւ հմտությունների հետ, բայց ես ուզում եմ ժամանակակից աշխարհի օրինակը ցույց տալ: Եթե մենք 30 տարի առաջ տեսնեինք, թե ովքեր էին աշխարհի հարուստ մարդիկ, մենք կտեսնենք նավթային մագնատների, իսկ այսօրվա հարուստ մարդկանց ճնշող մեծամասնությունը նրանք են, որոնք զբաղվում են գիտելիքի, տեխնոլոգիաների վրա հիմնված գործունեությամբ: Տնտեսության զարգացման գլխավոր պայմանը գիտելիքի ու տեխնոլոգիաների տիրապետող մարդն է: Սա սկսվում է դպրոցում, շարունակվում է բուհում»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց նաև, որ աղքատության եւ բարեկեցության սահմանը գիտելիքն ու հմտությունն են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ