20 03 2020

«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անում. Hraparak.am

«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անում. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է. «Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել։

Շուկայի աշխատակիցների խոսքով՝ արտակարգ դրություն մտցվելուց հետո տնօրինությունը հայտարարել է, որ նախնական մարտի 16-ից 24-ը չեն աշխատելու, սակայն երկու օր առաջ որոշման մեջ փոփոխություն է եղել և իրենց կանչել են անշխատանքի։

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են՝ տնօրինության և իրենց միջև ծագած խնդիրը կապված է տաղավարների վարձավճարների հետ, տնօրինությունը պահանջում է, որպեսզի աշխատակիցները գան, առևտուր ապահովեն, որ կարողանան վճարել տաղավարի համար ամենամսյա վարձը։

«Միասին էինք որոշել, որ մինչև ամսի 23-ը չգանք, ամսի 24-ից հետո տեսնենք՝ ինչ է լինում, բայց ամսի 20-ից պիտի մուծում անենք, դրա համար այսօր եկել ենք»,- լրագրողների հետ զրույցում պատմել էր տոնավաճառի աշխատակիցներից մեկը։

Մյուս աշխատակիցն էլ hraparak.am-ի հետ զրույցում ասել էր. «Հաճախորդ չկա, չենք կարողանում աշխատել։ Առավոտվանից բացել ենք, մի հոգի չի եկել, որովհետև գիտեն, որ «Փեթակ» տոնավաճառը չի աշխատում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ