28  02  2020

Ո՞ր դեպքում է աշխատավարձի կամ կենսաթոշակի վրա բռնագանձում տարածվում․ իրազեկում

Ո՞ր դեպքում է աշխատավարձի կամ կենսաթոշակի վրա բռնագանձում տարածվում․ իրազեկում

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի համաձայն՝

Պարտապանի աշխատավարձի եւ այլ եկամուտների վրա բռնագանձում կարող է տարածվել, եթե՝

•    պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար

•    կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ,

•    մինչեւ 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով, եթե պարտապանը չունի դրամական միջոցներ կամ դրանք անբավարար են: Այս մասին հայտնում են Հարկադիր կատարման ծառայությունից:

Աշխատավարձից կատարվող պահումների չափի վերաբերյալ.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի համաձայն՝

Պարտապանի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել առավելագույնը 50 տոկոս:

Օրենքը նախատեսել է բացառություն հետեւյալ 3 դեպքերի համար, երբ պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարների 75 տոկոսը՝

• բռնագանձվում է ալիմենտ,

• հատուցվում է առողջությանը, ինչպես նաեւ կերակրողի մահվամբ պատճառված   վնասը,

• հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:

Պարտապանի կենսաթոշակի վրա կարող է բռնագանձում տարածվել առավելագույնը՝ 30 տոկոսի չափով:

Սակայն, եթե վարույթ հարուցելու պահին առկա է կուտակված աշխատավարձ կամ կենսաթոշակ, բռնագանձումը տարածվում է դրանց վրա ամբողջությամբ՝ բացառությամբ արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար ստացվածը, որի վրա բռնագանձում տարածվում է վերը նշված չափերով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ