03 02 2020

ՀՀԿ-ն հետամուտ կլինի քաղաքացիների խնդիրների բարձրաձայնմանը և լուծմանը

ՀՀԿ-ն հետամուտ կլինի քաղաքացիների խնդիրների բարձրաձայնմանը և լուծմանը

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով․ «Այսուհետ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում գործելու է հանրային ընդունարան: Ընդունարանին կարող եք դիմել ձեր խնդիրներով ու ձեզ մտահոգող հարցերով: Ընդունարանի կողմից ձեզ կտրամադրվի անհրաժեշտ ոլորտային խորհրդատվություն: Ընդունարանը հետամուտ կլինի ձեր կողմից ներկայացված խնդիրների բարձրաձայնմանը և դրանց հետևողական լուծմանը: Ընդունարանին կարող եք դիմել նաև մեր էլեկտրոնային հարթակի միջոցով: Ընդունարանը չի ցուցաբերելու ֆինանսական աջակցություն և չի զբաղվելու բարեգործությամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ