22  01  2020

Ո՞ր ընտանիքները կընդգրկվեն ֆինանսական աջակցության համակարգում. Պարզաբանում է նախարարը



«Արդեն իսկ ամփոփում ենք ընտանեկան նպաստի սոցիալական աջակցության վերանայման աշխատանքները, որի առաջին արդյունքներն արդեն ներկայացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պատրաստվում են փաստաթուղթը շրջանառել շահագրգիռ գերատեսչությունների շրջանակներում՝ այդ թվում միջազգային կազմակերպությունների կարծիքին ուղարկել: Այստեղ մենք հիմնականում առաջարկում ենք սկզբունքային փոփոխություններ, առաջին հերթին աջակցության տրամադրման համակարգը փոխել, որի արդյունքում գնահատումը պետք է հիմնված լինի ոչ թե ծախսերի վրա, թե որքան է սպառում քաղաքացին կամ ընտանիքը, այլ հաշվարկվում է այն եկամուտը, որը պետք է ունենա քաղաքացին՝ բավարար կենսամակարդակ ունենալու համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ