20  01  2020

Փակ ճանապարհներ Շիրակի մարզում՝ Կառավարության որոշման դեմ

Փակ ճանապարհներ Շիրակի մարզում՝ Կառավարության որոշման դեմ

Հունվարի 20-ից լարված իրավիճակ է ոչ միայն Կառավարության շենքի մոտ, այլ նաև Շիրակի մարզում: Մասնավորապես, Կառնուտ ու Հայկաձոր գյուղերի բնակիչները ճանապարհներ են փակել՝ ի նշան բողոքի: Մեզ հետ զրույցում Կարապետ Պողոսյանը նշեց, որ բնակիչները պահանջում են չեղարկել սպանդանոցների հետ կապված որոշումը:

«Այս պահին մարզպետարանի ներկայացուցիչները եկել են բանակցելու Հայկաձորի բնակիչների հետ: Այս որոշումը անմիջապես առնչվում է գյուցաբնակների անձնական եկամուտներին: Նրանք համաձայն չեն այդ կարգին, հատկապես որ Շիրակի մարզում սպանդանոցներ չկան, և պետք է հասնեն Արմավիրի մարզ, իսկ դա արդեն պատկերացնում եք, թե ինչ դժվարություններ և լրացուցիչ ծախսեր կառաջացնի»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ դա ստրատեգիական կարևոր նշանակության ճանապարհ է՝ հայ-թուրքական սահմանի հարևանությամբ:

Հիշեցնենք նաև, որ անասնաբույծներն ու մսավաճառները մի քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ են իրականացնում: Առավոտից նրանք կառավարության շենքի դիմաց են, բողոքի ակցիայի ընթացքում փորձեցին փակել նաև ճանապարհ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ