24  08  2015

Վերջ բացօթյա առևտրին

Վերջ բացօթյա առևտրին

Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ խախտման 25 դեպք է արձանագրվել: Հանձնարարվել է խստացնել հսկողությունը, մասնավորապես՝ գյուղմթերքի մեծածախ և մանրածախ շուկաների հարակից տարածքներում, նաև Երևան քաղաքի ոստիկանության հետ համատեղ շրջայցեր և հերթապահություն իրականացնել՝ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը վերացնելու նպատակով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդծել է՝ միակ պահանջն առևտուրն օրենքի պահանջին համապատասխան կազմակերպելն է, այսինքն՝ շուկաներում և դրա համար առանձնացված վայրերում, այլ ոչ թե շուկաների հարակից տարածքներում կամ բակերում:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ոստիկանությունը փորձում է դադարեցնել միրգ-բանջարեղենի բացօթյա առևտուրը Մալաթիա տոնավաճառում, առևտրականներից պահանջում է տեղափոխվել շուկայի փակ հատված: Շաբաթ օրը սկսված գործընթացն այսօր՝ օգոստոսի 24-ին ավարտվել է, և այժմ տարածքն ասֆալտապատվում է:

Բացօթյա առևտրի դեմ պայքարը սկսվել էր դեռևս քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք, սակայն մինչ օրս այն ամբողջությամբ չէր դադարեցվել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ