04  10  2019

Աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել տարածքային բաժիններ․ ՍԱԾ

Աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել տարածքային բաժիններ․ ՍԱԾ

Կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի աշխատանքներն ավարտելու ժամկետը 2019թ. դեկտեմբերն է:

Սոցիալական ապահովության ծառայությունից հայտնում են, որ նշված որոշման դրույթներով աշխատանքային գրքույկների թվայնացումն իրականացվում է գործատուների հետ համագործակցությամբ (առանց վարչական պատասխանատվության ենթարկելու):

Նկատի ունենալով, որ գործընթացն անհրաժեշտ է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրացման համար, Սոցիալական ապահովության ծառայությունը էլեկտրոնային նամակներով և իրազեկման տարբեր միջոցներով, պարբերաբար տեղեկացնում է չթվայնացված գրքույկները Ծառայության տարածքային բաժիններ ներկայացնելու մասին: Սակայն մեծ թվով գրքույկներ դեռևս թվայնացված չեն, իսկ գրքույկների թվայնացման աշխատանքներն առավել ծավալուն են մասնավորապես մեծ թվաքանակով աշխատող ունեցող գործատուների համար:

Այսպիսով, կրկին հիշեցվում է, որ գրքույկները թվայնացման ներկայացնելու սահմանված ժամկետի վերջին օրերին ավելորդ կուտակումներից խուսափելու նպատակով, անհրաժեշտ է գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել Ծառայության տարածքային բաժիններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ