02  10  2019

Նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ․ Նոր նախագիծ



ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է ներկա 55 հազար դրամի փոխարեն 68 հազար դրամ սահմանել նվազագույն աշխատավարձը։

«Նվազագույն ամսական աշխատավարձը հիմա սահմանված է 55 հազար դրամ, մենք սկզբնապես առաջարկեցինք բարձրացնել մինչև 63 հազար դրամ: Եվ այդ թիվը սահմանելու հիմնական պատճառն  այն էր, որ չազդեինք բազային աշխատավարձի վրա, որը հիմա 66 հազարից ավելի է: Համայնքներում մեր հանդիպումները ցույց էին տալիս, որ բազմաթիվ մարդկանց՝ հատկապես համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների աշխատավարձը նվազագույն էր, և մարդիկ բողոքում էին»,- նախագիծը ներկայացնելիս ասաց համահեղինակ Վարազդատ Կարապետյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ