26  09  2019

Փրկարարների աշխատավարձը բարձրացավ՝ դառնալով 130 հազար դրամ



Փրկարարական ծառայողների աշխատավարձերը 85-90 հազար դրամից դարձվեց 130 հազար դրամ: որոշումը կայացվեց կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստում։

Նախագիծը ներկայացնելիս՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ հիմնականում բարձրացվում է շարքային անձնակազմի աշխատավարձը: Մյուս ուժային կառույցների՝ նույն կարգավիճակում գտնվող աշխատակիցներից փրկարարների աշխատավարձը ցածր է մնալու:

Բարձրացումը պայմանավորված է նրանով, որ  Փրկարարական ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար, ինչպես նաև ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում  հավելումներ չեն տրվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ