19 09 2019

Սա հլը սկիզբն ա․ Լարված իրավիճակ՝ կառավարության դիմաց



Կառավարության դիմաց լարված իրավիճակ է։ Բողոքի ակցիա են անում արցախյան ազատամարտում և հետագայում սահմանին զոհված և վիրավորված զինծառայողների ծնողները։ Նրանք ընդդիմանում են խտրականությանը՝ պնդելով, որ կառավարությունը պարտավոր է մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում զոհված և վիրավոր քաղաքացիներին տրամադրած աջակցության համամասնությամբ՝ 30 մլն դրամ զոհվածներին, 15 մլն դրամ վիրավորներին, աջակցել ծնողներին։

Կառավարության մուտքի դուռը փակ է։ Սա ուշագրավ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը վարչապետության սկզբնական շրջանում կառավարության դռանը հարվածելուն ի պատասխան ասում էր․ իրենց դուռն ա, ինչ կուզեն՝ կանեն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ