29 05 2019

Հավասարություն՝ ընդդիմության միջև․ մերժվեցին թե՛ ԲՀԿ-ի, թե՛ ԼՀԿ-ի նախագծերը

Հավասարություն՝ ընդդիմության միջև․ մերժվեցին թե՛ ԲՀԿ-ի, թե՛ ԼՀԿ-ի նախագծերը

«Զինծառայողների առնչությամբ հարուցվող քրեական գործերից բխող համապատասխան միջոցառումների արդյունքում՝ ազատության սահմանափակման, խափանման միջոցների պատճառներով, զինծառայողների աշխատանքային ստաժը չի հաշվարկվում: Այդ ժամանակահատվածում զինծառայողների աշխատանքային ստաժի անհրաժեշտ 20 տարին չի համալրվում: Մարդիկ, ովքեր անցնում են քրեական գործերով, բայց գործող օրենսդրությամբ մեղադրվում են, այնուհետև արդարացվում են, արդարացվելուց հետո նրանց այդ բաց թողնված ժամկետը համարվում է որպես ստաժ, համալրվում է անհրաժեշտ ընդհանուր ժամկետը, և մարդիկ անցնում են համապատասխան կարգավիճակ ձեռք բերելու և ստանում են ստաժ»,- ԱԺ ամբիոնից ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխությունների առաջարկ։

Անդրադառնալով այն զինծառայողներն, ովքեր անցնում են քրեական գործերով, սակայն ընդհանրապես չեն դատապարտվում՝ շեշտեց, որ նրանք զրկվում են զինվորական կենսաթոշակ ստանալու հնարավորությունից, օրենքում առկա բացի պատճառով: «Այդ բաց թողնված ժամկետները չեն համալրվում: Մենք պետք է ամրագրենք, որ քրեական գործերի կարճման դեպքում ևս զինվորական ծառայողները հնարավորություն ունենան ստանալ կենսաթոշակ»,- ընդգծեց պատգամավորը։

Նշենք, որ նախագիծը պատգամավորները մերժեցին ներառել օրակարգ:

Նշենք, որ մինչ այդ մերժել էին նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ