29 05 2019

Ընդդիմության հերթական նախագիծը մերժվեց

Ընդդիմության հերթական նախագիծը մերժվեց

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ» կատարել՝ կենսաթոշակառուների իրավունքները պաշտպանելու համար։

«Խոսքը, մասնավորապես, տեղաշարժման խնդիրներ ունեցող, ինչպես նաև երկար ժամկետով կամ մշտապես արտասահման մեկնած կենսաթոշակառուների մասին է: Այն անձինք, ովքեր տարիներ շարունակ աշխատել և վճարել են համապատասխան հարկերն ու այլ պարտադիր վճարները՝ խնդրո առարկա դրույթներով, սահմանված նորմերի կիրառման արդյունքում, մեկնելով արտերկիր, զրկվում են կենսաթոշակի իրավունքից: Մյուս դեպքում՝ ծանր անկողնային հիվանդ քաղաքցին, ում ծերության կենսաթոշակը ստանալու բանկային քարտի 12-ամսյա ժամկետը լրանում է՝ հայտնվում է բարդ խնդրի առաջ, քանի որ բանկերից հրաժարվում են գալ և ստորագրություն վերցնել նոր քարտ տրամադրելու համար»,- ասաց պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ կա նաև երկորդ տարբերակ՝ անձամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանում ներկայանալը, որը ևս կիրառելի չէ այդ քաղաքացիների համար:

Սրբուհի Գրիգորյանը շեշտեց, որ կենսաթոշակների վճարմամբ զբաղվող մարմինն ինքը պետք է իր կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակիցներից մեկին ժամանակ առ ժամանակ ուղարկի համապատասխան կենսաթոշակառուներին տեսության:

Օրինագիծը 38 կողմ, 42 դեմ և 12 ձեռնպահ ձայներով չընդգրկվեց ԱԺ օրակարգում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ