10  05  2019

Նախկին զինծառայողներին տրվող գումարը բավական է մարզերում տուն գնելու համար․ Որոշում



Կառավարությունը փորձում է կարգավորել զինծառայողների բնակարանային ապաhովության իրավունքի իրացման շրջանակներում երկարամյա զինվորական ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակած նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցությանհատկացման ընթացակարգը և չափերը:

Այդ նպատակով արդեն հատկացվել է 5,7 մլրդ դրամ։ Ֆինանսական աջակցությունը տրվելու է Երևանում՝ շուկայական միջին գների 50 տոկոսի չափով, մարզերում՝ 90 տոկոսի չափով։

Զեկուցող Դավիթ Տոնոյանին հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե զինծառայողները կարողանալո՞ւ են այդ գումարով բնականարն գնել մարզերում: Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ միանշանակ՝ այո։

«Մենք ասում ենք՝ մարզերի ժողովրդի հարցը մենք լուծում ենք, Երևանում էլ առաջարկում ենք տարբերակ: Եթե տարբերակը ձեռնտու է, խնդրեմ, օգտվեք այդ տարբերակից, եթե չէ, ոնց է, որ տասը տարի սպասել եք, հիմա մի ամիս չեք կարող սպասել: Այսինքն ասում են՝ մի լուծեք այդ հարցը, թող ոչ մեկի հարցը չլուծվի», - ասաց վարչապետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ