11  01  2019

Ավտոներկրողները բողոքում են մաքսազերծման դրույքաչափերի ավելացումից

Ավտոներկրողները բողոքում են մաքսազերծման դրույքաչափերի ավելացումից

Հունվարի 11-ի առավոտից Երևանի Բրազիլիայի հրապարակում մեկնարկել է ավտոներկրողների բողոքի ակցիան: Ավտոներկրողները բողոքում են ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման կարգից, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից, մաքսատներում առկա հերթերից:

Նրանք նշում են, որ նույն ավտոմեքենաների մաքսազերծման համար նախորդ տարվա և այս տարվա գները տարբերվում են:

Ավտոներկրողները խնդիր են համարում նաև այն, որ այն ավտոմեքենաները, որոնք պատվիրել են նախորդ տարվա ընթացքում այդ ժամանակ գործող դրույքաչափերով, այս տարի են հասել և մաքսազերծվում են արդեն այս տարվա դրույքաչափերով:

Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Հակառակ դեպքում նրանք պատրաստվում են ավտոերթով շարժվել կառավարություն:

Շուրջ 1.5 ժամ անց ցուցարարներին մոտեցած ստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանն ավտոներկրողների հետ հանդիպմանը խոստացավ մինչև հունվարի 16-ը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպել: Ակցիայի մասնակիցները համաձայնեցին սպասել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ