30 11 2018

Բարեկեցության ցանկում ՀՀ-ն բարելավել է դիրքերը

Բարեկեցության ցանկում ՀՀ-ն բարելավել է դիրքերը

Բրիտանական Legatum Institute վերլուծական կենտրոնը ներկայացրել է աշխարհի երկրների 2018 թվականի բարեկեցության վարկանիշային աղյուսակը (Prosperity Index):

Աղյուսակը կազմելիս բրիտանացի վերլուծաբանները հաշվի են առել տնտեսության որակը, բիզնես-միջավայրը, կրթությունը, առողջապահությունը, մարդու իրավունքներն ու ազատությունը, պետական կառավարումը։

Ցանկում Հայաստանը 88-րդ հորիզոնականում է։ ՀՀ-ն նախորդ տարվա ցուցանիշը բարելավել է 8 կետով: ՌԴ-ն վարկանիշում զբաղեցրել է 96-րդ տեղը: Հարևան երկրներից Ադրբեջանը 99-րդ հորիզոնականում է, Վրաստանը՝ 80-րդ, Թուրքիան՝ 93-րդ:  

Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներն են Նորվեգիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ