16 11 2018

Ի՞նչ խնդիրների են բախվում ՀՀ-ում ապաստանած սիրիահայերը․ տեսանյութ



Ֆրանսիական France 24 հեռուստաընկերությունն անդրադարձել է սիրիական հակամարտության հետևանքով պատմական հայրենիք տեղափոխված սիրիահայերին ու Հայաստանում նրանց ունեցած խնդիրներին:

Հայաստանն այս տարիներին ընդունել է շուրջ 20.000 սիրիացու, որոնց մեծ մասը հայկական ծագում ունեն:

Չնայած ձեռնարկված մի շարք քայլերին՝ նրանք շարունակում են բախվել բազմաթիվ խնդիրների, որոնցից հիմնականը լեզվական խոչընդոտն ու գործազրկության բարձր մակարդակն են: Սիրիահայերը նաև պատմել են բուժօգնության հասանելիության հետ կապված խնդրի մասին:

Պակաս դժվարություններ չի ստեղծում նաև հոգեբանական տրավման, որը պայմանավորված է հարազատ տները լքելու ու ապագայի հարցում անորոշության հանգամանքով։ Ռեպորտաժում անդրադարձ է կատարվում նաև սիրիահայերին օգնող բազմաթիվ բարեգործական հիմնադրամներին ու նախաձեռնություններին, որոնք միտված են Հայաստան տեղափոխված սիրիահայերի կյանքի պայմանները բարելավելուն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ