04 07 2018

Ապօրինի ջրօգտագործողները մինչև բաժանորդ դառնալը չեն մնա առանց ջրի. ՀԾԿՀ նոր որոշումը



Հուլիսի 4-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հերթական նիստին քննարկվեց ապօրինի ջրօգտագործող բաժանորդների կողմից պայմանագիր կնքելու և բաժանորդ դառնալու ընթացակարգերն ու առաջարկվող փոփոխությունները:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը նշեց, որ իրենք բազմաթիվ բողոքներ են ստանում բաժանորդներից, որոնք կապված են ջրի ապօրինի սպառում հայտնաբերելիս ծառայությունները անմիջապես դադարեցնելու հետ:

«Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը անդրադարձավ նաև վերջին օրերին Երևանում ջրամատակարարման խնդիրներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ