30  06  2018

Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման աշխատանքները սկսել ենք են, բայց որոշողը ՀԾԿՀ-ն է. նախարար

Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման աշխատանքները սկսել ենք են, բայց որոշողը ՀԾԿՀ-ն է. նախարար

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» «Տաշիր գրուպից» վերցնելու մասին հարցը չի քննարկվում: Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։ Նախարարը նշեց, որ համոզված է, որ ՀԷՑ-ը բավարար և որակյալ ծառայություններ այսօր մատուցում է:

Նախարարը անդրադարձավ նաև գազի գնի սակագնին՝ նշելով, որ սահմանին և սահմանից ներս ուսումնասիրություններ ենք կատարում, որպեսզի հասկանան սակագինը և որպեսզի հասկանան՝ որքան են փոփոխությունները, ավելացումները:

Ինչ վերաբերում է ամբողջ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորությանն, Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը քննարկումներ է նախաձեռնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և էլէներգիա արտադրող մնացած բոլոր կայանների հետ՝ հասկանալու համար, թե ինչպիսի վիճակ, է և ինչի հնարավոր կլինի հասնել։

«Սակագնի նվազեցման, վերանայման բոլոր հարցերով լիազոր, իրավասու մարմինը ՀԾԿՀ-ն է։ Ես ասացի, որ մենք աշխատանքներ սկսել ենք, դրանք արդյունք կտան, եթե ՀԾԿՀ-ն ինքը կկայացնի որոշում, իհարկե մենք մեր համապատասխան վերլուծությունը կտրամադրենք հանձնաժողովին»,- ասաց նա։

Այս համատեքստում նախարարը անդրադարձավ նաև ՀԾԿՀ-ի այն հայտարարությանը, որի համաձայն ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով ռուսական 270 միլիոն դոլարի վարկի վերադարձը կհաշվարկվի էլեկտրաէներգիայի սակագնում: Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ հայկական կողմին տրամադրված 270 մլն դոլար ռուսական վարկը չի ազդի էլեկտրաէներգիայի սակագների վրա, բոլոր ռիսկերը հաշվարևկված են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ