30  06  2018

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կատարել է 537,3 մլն դրամի հատուցում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կատարել է 537,3 մլն դրամի հատուցում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել է հիմնադրամի կողմից փաստացի կատարված հատուցումների մասով առաջիկա 20 տարիների կատարվելիք հատուցումները: Հիմնադրամն այս պահի դրությամբ արդեն իսկ կատարել է 537,300,000 ՀՀ դրամի հատուցում, որից 435,000,000 ՀՀ դրամը միանվագ, իսկ 102,300,000 ՀՀ դրամը` ամսական հատուցումներն են:

Ընդ որում` այն պահից սկսած, երբ հաշմանդամ զինծառայողը կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները դառնում են Հիմնադրամի շահառու, նրանցից յուրաքանչյուրի անունով բացվում է անհատական հաշիվ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում, «Արցախբանկ» ՓԲԸ-ում կամ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում: Այդ հաշիվները պատկանում են բացառապես շահառուներին և լինելով հատուկ հաշիվներ՝ անձեռնամխելի են:

Այսինքն, անգամ եթե շահառուները ունեն պարտքեր, վարկային պարտավորություններ, այդ հաշիվներին փոխանցված գումարի վրա չի կարող տարածվել բռնագանձում, այդ գումարները չեն կարող սառեցվել կամ այլ կերպ տնօրինվել:

Թե ինչ հատուցումներ են տրամադրվել, մանրամասն՝ այստեղ:

Բոլոր հատուցումները՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ