23  06  2018

Հայաստանի քաղաքացիները ԵՄ-ում արդեն քիչ են ապաստան խնդրում. Զեկույց

Հայաստանի քաղաքացիները ԵՄ-ում արդեն քիչ են ապաստան խնդրում. Զեկույց

Եվրամիության ապաստան տրամադրելու հարցերով գործակալությունը (EASO) հրապարակել է Եվրամիության երկրներում ապաստան ստանալու համար օտարերկրյա քաղաքացիների դիմումների մասին զեկույց:

2017 թվականին ԵՄ անդամ երկրների ապաստանի կարգավիճակի դիմում է տվել Հայաստանի 7.750 քաղաքացի՝ 2016-ի 8565-ի դիմաց: Ընդհանուր առմամբ, ԵՄ-ին 2017 թվականին ապաստանի համար դիմել է ավելի քան 720 հազար մարդ, ինչը կրկնակի քիչ է 2016 թվականի ցուցանիշից:

Առավել շատ փախստականի կարգավիճակի համար դիմում են Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի քաղաքացիները:

Փախստականների համար նախընտրելի երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ