20  06  2018

«Տաշիր»-ը մասնակի կփոխհատուցի անապահով ընտանիքների համար Էլեկտրաէներգիայի սակագինը

«Տաշիր»-ը մասնակի կփոխհատուցի անապահով ընտանիքների համար Էլեկտրաէներգիայի սակագինը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում  «Տաշիր» ընկերությունների խումբը որոշում է կայացրել սույն թվականի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում` 1 կվտ/ժ-ի դիմաց 10 դրամի չափով՝ ամսական մինչև 250 կվտ/ժ ծախսից: Փոխհատուցումը կտրամադրվի «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցներից և կկազմի սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի 25-ից 30 տոկոսը:

Ընդունված որոշումը դեռևս 2015-2016թթ. իրականացված ծրագրի  տրամաբանական շարունակությունն է: Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոս ամսից մինչև 2016թ. հուլիսը մինչեւ 250 կվտ/ժ էլեկտրաէներգիա սպառող յուրաքանչյուր բաժանորդի՝ ՀՀ կառավարության և «Տաշիր»-ի կողմից պարիտետային սկզբունքով փոխհատուցում է տրամադրվել ավելացված սակագնի չափով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ