14 06 2018

Մոսկվայում շինարարություն անողների թվում հայաստանցիները երրրորդն են

Մոսկվայում շինարարություն անողների թվում հայաստանցիները երրրորդն են

Մոսկվայի շինհրապարակներում աշխատողների 70 տոկոսն օտարերկրացիներ են, որոնց թվում երկրորդ տեղը զբաղեցնում են հայերը: Այդ մասին հաղորդում է life.ru-ն: Մոսկվայում շինհրապարակներում զբաղված շինարարների թվով ամենաշատը, բնկանաբար, ՌԴ քաղաքացիներն են՝ 33 տոկոս, երկրորդը Բելառուսի քաղաքացիները՝ 14 տոկոս, ՀՀ քաղաքացիները՝ 12 տոկոս, ուկրաինացիները՝ 11 տոկոս և «լավագույն հնգյակը» եզրափակում են ուզբեկները՝ 8 տոկոսով:

Տասնյակը եզրափակում է ԵՏՄ անդամ Ղրղզտանը՝ 2 տոկոս ցուցանիշով:

Շինարարների միջին տարիքը 36 է, իսկ միջին ամսական աշխատավարձը 2018 թվականի մարտին եղել է 83,3 հազար ռուբլի:

«ՏԱՍՍ» գործակալությունն էլ հայտնում է, որ ՌԴ աշխատանքի նախարարությունն առաջարկում է 2019 թվականին քվոտա սահմանել շինարարության ոլորտ աշխատանքային միգրանտների ներգրավման համար: Այն կսահմանվի ոլորտում զբաղված աշխատողների ընդհանուր թվի 80 տոկոսի չափով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ