11  06  2018

«Թեղուտ»-ի նախկին աշխատակիցները փակել են գործարանի ճանապարհը

«Թեղուտ»-ի նախկին աշխատակիցները փակել են գործարանի ճանապարհը

Շնող խոշորացված համայնքի բնակիչները հունիսի 11-ի վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհին: Բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի մեքենանները շարժվեն դեպի Թեղուտ:

Խոշորացված Քարկոփ, Թեղուտ և Շնող համայնքների բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ից ապրիլի 1-ին հեռացված տվյալ համայնքների բնակիչ աշխատակիցներին վերականգնեն աշխատանքի:

Նրանք պահանջում են, որ գործարանում աշխատեն միայն Թեղուտ և Շնող համայնքների բնակիչները, այլ ոչ այլ վայրերի՝ պատճառաբանելով, որ հանքը գտնվում է իրենց գյուղի վարչական տարածքում, օգտագործվում են իրենց հողատարածքները, հետևաբար պետք է աշխատեն իրենք:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել էր իր գործունեությունը՝ նշելով, որ անցնում է տեխնիկական վերազինման:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ