09  06  2018

Հայաստանի գործազրկության պատկերը. 6537 հայտ՝ 23 թափուր տեղի համար

Հայաստանի գործազրկության պատկերը. 6537 հայտ՝ 23 թափուր տեղի համար

Հաշվի առնելով, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ժամանակավոր թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու մասին  հայտարարությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել քաղաքացիների շրջանում, նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ աշխատակազմում 23 թափուր տեղի համար ՀՀ քաղաքացիներից 6537 հայտ է ստացել:

Հանրապետության նախագահի աշխատակազմը վստահեցնում է, որ ուղարկված բոլոր հայտերն առանց բացառության ուսումնասիրվելու են, իսկ ընտրությունը կատարվելու է բաց, թափանցիկ գործընթացներով և բացառապես օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերով:

Ներկայում ամփոփվում են ստացված հայտերը: Պաշտոնի անձնագրերով սահմանված պահանջներին չհամապատասխանող անձանց տվյալները կընդգրվեն Հանրապետության նախագահի աշխատակազմի կադրերի շտեմարանում՝ հետագայում հնարավորության դեպքում թեկնածությունները կրկին դիտարկելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ