29 05 2018

Ինչո՞ւ է պարտադիր կուտակայինը հետաձգվում. Մեկնաբանում է սոցապնախարարը



Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մինչեւ 2019 թ.-ի հուլիսի 1-ը հետաձգելու առաջարկն արվել է օրենքը լրամշակելու համար:

Մայիսի 29-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ասաց. «Առաջարկում եմ հետաձգել ու վերանայել այն դրույթները, որոնք քաղաքացիների համար ընդունելի չեն»: Նախարարն ասաց, որ օրենքի նախագծի մշակման հետ կապված խելամիտ առաջարկներ է ստացել, որոնք կարելի է դիտարկել:

Ըստ նախարար Թանդիլյանի, այս համակարգի վերաբերյալ հանրության կարծիքը հայտնիէ, մնում է օրենսդրական կարգավորումը տալ:

Ինչ վերաբերում է մի քանի տարի գործող համակարգում խնդիրներ առաջացնելուն, նախարարն ասաց. «Խնդիրները լուծելի են, ու հենց դրա համար է անհրաժեշտ ներգրավել տարբեր մասնագետներ՝ լավագույն լուծումը գտնելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ