11  05  2018

Նիկոլ Փաշինյանը դիմում է զինծառայողների հարազատներին



«Մենք այսօրվանից փորձում ենք վերացնել արատավոր պրակտիկան, երբ ժամկետային զինծառայողների ծնողները ստիպված են իրենց երեխաների խնդիրները լուծել»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ իր մոտ է հրավիրել Գլխավոր շտաբի պետին և ԳՇ թիկունքային ապահովման ներկայացուցչին, քննարկել զինվորների ապահովման խնդիրները։ Ժամկետային զինծառայողների ծնողները ստիպված են իրենց երեխաներին ուղարկել տարբեր հիգիենայի պարագաներ, հագուստ, կոշիկներ։ «Հարցը շատ խսիտ դրել եմ ԳՇ ներկայացուցիչների առաջ։

Կարող եմ պաշտոնապես հայտարարել. Ժամկետային զինծառայողների հարգելի և սիրելի ծնողներ, դուք առանց այն էլ մեծ ծառայություն եք մատուցում հայրենիքին, երբ ձեր զավակներին ուղարկել եք հայոց բանակ՝ ծառայության։ Մեր պետությունը պարտավոր է ձեր երեխաներին ապահովել ամեն ինչով:

Կոչ եմ անում այս պահից սկսած որևէ պարագայում զինվորների համար չուղարկել հիգիենիկ պարագաներ, հագուստ, զինվորականկոշիկ, այն ամենը, ինչ պետությունը պարտավորված է տալ զինվորին։ Եթե կստացվի այնպես, որ ձեր զավակները կասեն, որ ապահովված չեն այդ պարագաներով, հագուստով, կոշիկներով, ներքնաշորերով, այդ պարագայում խնդրում եմ դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմ կամ մամուլով հրապարակել ձեր ունեցած խնդիրները։ Գլխավոր շտաբը պարտավորվել է, որ ամեն ինչով ապահովելու է զինվորներին, այդ թվում՝ որակյալ սնունդով»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ