10  03  2018

Աշխատանքային շաբաթվա կրճատում՝ ծնելիության խրախուսման համար

Աշխատանքային շաբաթվա կրճատում՝ ծնելիության խրախուսման համար

Հարավային Կորեայի Ազգային ժողովն ընդունել է օրինագիծ, որի համաձայն՝ աշխատանքային շաբաթը 68 ժամից կդառնա 52 ժամ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:  Նոր օրենքի ընդունումը պայմանավորվում է ծնելիության մակարդակի բարձրացմամբ:

18 տարեկանը չլրացած անձինք կկարողանան աշխատել շաբաթական 35 ժամ՝ 40-ի փոխարեն:

Համաձայն վերլուծությունների՝ նոր օրենքի հետևանքով գործատուները կկորցնեն տարեկան 11 մլրդ դոլար:

Աշխատանքային ժամի կրճատման նախաձեռնությունը պատկանում է երկրի ղեկավարին: Նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հուլիսին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ