14  02  2018

Ավագանու նիստի ծեծկրտուքով հարցը լուծվեց

Ավագանու նիստի ծեծկրտուքով հարցը լուծվեց

Նուբարաշենի ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են: Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի խոսքով, այս պահին  ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հետ համատեղ միջոցառումներ է ձեռնարկում՝ վթարված կոյուղագիծը կառուցելու և շահագործելու համար:

Նուբարաշենի մի քանի շենքի բնակիչներ նշում են, որ արդեն մի քանի տարի է՝ տվյալ հատվածի գարշահոտությունը շնչում են: Բազմաթիվ անգամ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները խոստացել են հարակից տարածքի ՔԿՀ-ի կոյուղատարի խնդիրը լուծել, բայց խնդիրն այդպես էլ չի կարգավորվել։ Բնակիչների պնդմամբ, մի քանի անգամ դիմել են Երևանի քաղաքապետարան, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին, սակայն, այդպես էլ ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

Բնակիչների խոսքով, Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին իրենք են փոխանցել կոյուղաջրով լցված տարաները, որպեսզի դրանք փոխանցեն քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ այս խնդիրը յուրահատուկ կերպով բարձրաձայնեց «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, ինչն ավարտվեց ծեծկռտուքով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ