13  02  2018

Երևանի քաղաքապետարանն այս տարի արդեն ծախսել է 5 մլրդ դրամ

Երևանի քաղաքապետարանն այս տարի արդեն ծախսել է 5 մլրդ դրամ

Երևանի քաղաքապետարանը հինգերորդ տարին անընդմեջ թողարկել է Երևան քաղաքի տարեկան բյուջեի ամփոփ ցուցանիշների տեղեկագիրը, որը հնարավորինս հանրամատչելի ձևաչափով ներկայացնում է մայրաքաղաքի տարեկան եկամուտների, դրանց աղբյուրների, ինչպես նաև ծախսերի մասին տեղեկատվությունը:

Երևան քաղաքի բյուջեն այս տարի կազմում է շուրջ 84 միլիարդ դրամ, որից արդեն մոտավորապես 5 միլիարդ դրամը ծախսվել է: Բյուջեով 29 միլիարդ դրամը նախատեսված է կրթությանը, նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթության ուղղված միջոցները 15 միլիարդ են, իսկ միջնակարգ ընդհանուր կրթությանը՝ 9 միլիարդ: Կրթության ոլորտի հատկացումներից ծախսվել է արդեն 2 միլիարդ դրամ:

Տնտեսական հարաբերություններին ուղղվել է շուրջ 16 միլիարդ դրամ, որից ծախսվել է 529 միլիոնը: Ի դեպ տնտեսական հատկացումների գերակշիռ մասը՝ ավելի քան 15 միլիարդը ուղղվել է տրանսպորտին:

10 միլիարդից մի փոքր ավել գումար հատկացվել է շրջակա միջավայրի պաշտպանությանը, որից ծախսվել է 512 միլիոնը: Շրջակա միջավայրի պաշտպանության հատկացումների զգալի մասը՝ գրեթե 8 միլիարդ դրամը ուղղվել է աղբահանությանը:

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին ուղղվել է 9 միլիարդ դրամ: Այս պահի դրությամբ ծախսվել է 545 միլիոն դրամը:

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների հատկացված գումարը կազմում է 8 միլիարդ դրամ, որից մոտ 5 միլիարդը ուղղվելու է փողոցների լուսավորմանը: Ընդհանուր հատկացումներից այս պահի դրությամբ ծախսվել է 506 միլիոնը:

Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդերը կազմում են 6 միլիարդ դրամ:

Հանգստի,շակույթի և կրոնական տարբեր ծառայությունների համար բյուջեով հատկացվել է 4 միլիարդ դրամ, ավելի քան 3 միլիարդը ուղղվելու է մշակութային ծառայություններին, Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններին՝ 56 միլիոն դրամ: Այս պահին ընդհանուր ոլորտի հատկացումներից ծախսվել է 212 միլիոն դրամ:

Սոցիալական պաշտպանությանը ուղղված գումարը կազմում է 2 միլիարդ դրամից մի փոքր ավել գումար, որից այս պահին ծախսցել է 56 միլիոն դրամը:

Առողջապահության ոլորտի հատկացումները կազմում են 238 միլիոն դրամ, որից 70 միլիոնը ուղղվելու է բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ գնելուն:

Պաշտպանության համար Երևան քաղաքի բյուջեով նախատեսվել է 46 միլիոն դրամ, որից ծախսվել է արդեն 2 միլիոնը: Ընդ որում հատկացված գումարից 16 միլիոնը ուղղվելու է քաղաքացիական պաշտպանությանը:

Երևան քաղաքի այս տարվա հատկացումներին առավել մարամասն կարող եք ծանոթանալ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ