09  02  2018

«Աջ ղեկի» պայքարն ավարտվում է վարորդների պարտությամբ

«Աջ ղեկի» պայքարն ավարտվում է վարորդների պարտությամբ

Ազգային ժողովը փետրվարի 9-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծը: Կողմ էր 63 պատգամավոր, դեմ՝ 34: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ նախագծի պատասխանատուները չկարողացան օրենքի նորմալ հիմնավորում բերել. «Եթե հիմնական հիմնավորումն այն էր, որ դրա վարումը, շահագործումը վտանգում է մարդկանց կյանքն ու առողջությունը, ապա ո՞րն է տրամաբանությունը՝ եղածներին թույլ տալ շարունակել, իսկ ներմուծումն էլ ժամանակավորապես արգելել: Այսինքն հոկտեմբերի 1-ից հետո էդ վտանգը վերանալո՞ւ է»:

«Ելք»­ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ ավելի հին մեքենաներ կմտնեն Հայաստան, որոնք էկոլոգիապես մաքուր չեն: Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է  2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան:

Հիմնավորումն այն է, որ Հայաստանում աջակողմյան երթևեկություն է սահմանված, իսկ աջ ղեկով ավտոմեքենաները վտանգավոր են:

Նշենք, որ վարորդները բազմիցս բողոքի ցույց են արել օրինագծի դեմ, ինչպես նաև ներկայացրել վիճակագրական տվյալներ, որ աջ ղեկով մեքենաներն ավելի քիչ են վթարվել կամ վթարի պատճառ հանդիսացել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ