12  01  2018

Եթե առանձին խոսալու բան ունես, ժամը 6-ից հետո հանդիպենք. Կառավարության ներկայացուցիչը՝ ցուցարար վարորդին



ՀՀ կառավարության շենքի առջև շարունակում են բողոքի ցույց անել աջ ղեկային կառավարմամբ ավտոմեքենաների վարորդները: Նրանք պնդում էին, որ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունն իրենց խաբել է, մինչ առաջարկներ էին մշակում, որ ներկայացնեն, որոշումն ընդունվել է:

Հիշեցնենք, որ կառավարությունը հունվարի 11-ի նիստում որոշեց արգելել աջղեկ մեքենաների ներկրումը:

Կառավարության ներկայացուցիչը վարորդներին փոխանցեց, որ որոշման մեջ փոփոխություններ չեն լինի:

Վարորդները ներկայացրին իրենց առաջարկները՝ նշելով, որ կախված պատասխանից՝ կորոշեն հետագա անելիքները

Մանրամասն՝ տեսանյութում: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ