11  01  2018

2017 թվականին 37 զինծառայողի հատուցում է տրամադրվել. Հաշվետվություն

2017 թվականին 37 զինծառայողի հատուցում է տրամադրվել. Հաշվետվություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել 2017 թվականին կատարած հատուցումների վերաբերյալ

2017 թվականին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կատարել է 37 հատուցումներ, որոնց գծով ստանձնել է 2,272,000,000 ՀՀ դրամի (≈4,695,000 ԱՄՆ դոլարի) պարտավորություն: Ստանձնված ընդհանուր պարտավությունից 2017 թվականին Հիմնադրամը փաստացի վճարել է 340,000,000 ՀՀ դրամ (≈702,500 ԱՄՆ դոլար) միանվագ հատուցումները  և 43,200,000 ՀՀ դրամ (≈89,300 ԱՄՆ դոլար) ամսական անուիտետային վճարներ:

Նշված 37 հատուցումների գծով առաջիկա 19 տարիների ընթացքում վճարման ենթակա անուիտետային գումարը կազմում է 1,888,800,000 ՀՀ դրամ (≈3,902,500 ԱՄՆ դոլար), որը հիմնադրամը կվճարի յուրաքանչյուր ամիս` օրենքով սահմանված չափերով:

Նշենք, որ 37 հատուցուման դեպքերից 27-ում հատուցում տրվել է  զոհված զինծառայողների ընտանիքներին, 4-ում՝ 1-ին կարգի հաշմանդամ զինծառայողների, 6-ում 2-րդ կարգի հաշմանդամ զինծառայողների:

Հիմնադրամի նվիրատվությունների ցանկը՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ