28  12  2017

Հազար դրամից մինչև 70 մլն դրամ. Ո՞ր երկիրը որքան է փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Հազար դրամից մինչև 70 մլն դրամ. Ո՞ր երկիրը որքան է փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաշվետվություն է հրապարակել 2017թ. ստացած նվիրաբերությունների մասին:

Հունվարի 1-ից դեկտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում ըստ երկրների ստացած նվիրաբերությունների ցանկը հետևյալն է.

Երկիր Գումարը / ՀՀ դրամ
Հայաստան 70,913,349
Ֆրանսիա 7,279,500
Կիպրոս 4,810,000
Ռուսաստանի Դաշնություն 2,850,219
Կանադա 2,514,065
Ռումինիա 1,083,499
Շվեյցարիա 518,700
Քաթար 298,840
ԱՄՆ 186,520
Գերմանիա 152,600
Դանիա 50,000
Կորեա 48,200
Անհայտ 45,800
Մեծ Բրիտանիա 29,280
Սլովակիա 25,000
Հոլանդիա 11,400
Ավստրիա 5,000
Շվեդիա 5,000
Օման 1,000

Այսպիսով ընդհանուր առմամբ հիմնադրամին կատարվել է 90,827,972 ՀՀ դրամի չափով նվիրաբերություն:

Առավել շատ նվիրաբերություններ են ստացվել Հայաստանի Հանրապետությունից և Ֆրանսիայից, ամենաքիչը՝ Օմանից՝ 1000 դրամ:

Հիմնադրամը հատկացումներ է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ