23  12  2017

Հայաստանցի վարորդները ստիպված կլինեն Վրաստան մուտք գործելուց առաջ ապահովագրել մեքենան

Հայաստանցի վարորդները ստիպված կլինեն Վրաստան մուտք գործելուց առաջ ապահովագրել մեքենան

Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր օրենք, որն օտարերկրյա պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներին պարտավորեցնում է  ապահովագրել փոխադրամիջոցը, եթե նրանք մտադիր են 15 օր Վրաստանում մնալ. հայտնում է sputnik-georgia.ru-ն:

Օրենքն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից:

Նշվում է, որ ապահովագրությունը կարելի է ստանալ սահմանային հսկիչ անցակետում: Ապահովագրական փաթեթի արժեքը կախված կլինի փոխադրամիջոցի տեսակից ու ապահովագրման ժամկետից: Ավտոմեքենան հնարավոր կլինի ապահովագրել 15,30,90 օր, ինչպես նաև 1 տարի ժամկետով: Ապահովագրությունը ծածկելու է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում կրած ինչպես ֆիզիկական, այնպես էլ նյութական վնասը, եթե այն միտումնավոր չի եղել:

Օրենքը խախտելու դեպքում վարորդները կտուգանվեն 100 – 200 լարիի չափով՝ կախված մեքենայի տեսակից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ