19  12  2017

Հայաստանը տարածաշրջանում ամենադժբախտ երկրներից է. Զեկույց

Հայաստանը տարածաշրջանում ամենադժբախտ երկրներից է. Զեկույց

ՄԱԿ-ի «Երջանկության համաշխարհային զեկույցում» Հայաստանը 122-րդ հորիզոնականում է` տարածաշրջանում ամենատխուր երկրներից մեկը:

156 երկրներում անցկացված ուսումնասիրության շրջանակներում «երջանիկ» համարվելու համար հաշվի է առնվել 6 չափորոշիչ՝ համախառն ազգային արդյունք, առողջ կյանքի տևողություն, սոցիալական աջակցություն, վստահություն, սեփական կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու ազատություն, սոցիալական նվիրվածություն:

Երջանկության մասին զեկույցի առաջին 3 հորիզոնականներում են Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան, իսկ վերջին հնգյակում՝ Ռուանդան, Սիրիան, Տանզանիան, Բուրունդին և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը:

ԱՄՆ-ը 15-րդ հորիզոնականում է, իսկ ՌԴ-ն՝ 50-րդ:

Մեր հարևաններից Թուրքիան 70-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 86-րդ, Իրանը՝ 109-րդ, իսկ Վրաստանը՝ 126-րդ: Այսպիսով` մեզանից ապերջանիկ է միայն Վրաստանը:

Ուշագրավ է, որ Հայաստանն իր դիրքով զիջում է նաև 94-րդ և 114-րդ հորիզոնականներում հայտնված Սոմալիին և Մոզամբիկին: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ