18  12  2017

Դեկտեմբերի 18-ը Միգրանտների միջազգային օրն է

Դեկտեմբերի 18-ը Միգրանտների միջազգային օրն է

Դեկտեմբերի 18-ը Միգրանտների միջազգային օրն է:

1990 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել է աշխատավոր միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության Միջազգային կոնվենցիան: Միգրանտների միջազգային օրը նշելու որոշումը կապված էր վերջին տարիներին աշխարհում միգրանտների թվի զգալի աճի հետ: Վեհաժողովը ընդգծել է բոլոր միգրանտների իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ապահովման հետագա քայլերի անհրաժեշտությունը:

Փորձագետների գնահատմամբ՝ միջազգային միգրանտների ընդհանուր թիվը 2000 թվականի 175 միլիոնից 2015 թվականին հասել է 244 միլիոնի: Մոլորակի յուրաքանչյուր երեսունհինգերորդ բնակիչ միգրանտ է, որը ապրում և աշխատում է իր երկրից դուրս: Յուրաքանչյուր տասներորդ միգրանտի տարիքը 15-իվ տարեկանից ցածր է: Միգրանտների մեծ մասը ապրում է Եվրոպայում (76 միլիոն) և Ասիայում (75 միլիոն):

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ