04  12  2017

Որքանո՞վ է Երևանը հարմարեցված հաշմանդամություն ունեցողներին



Երբևէ ցանկացե՞լ եք աշխարհն ընկալել այլ մարդկանց տեսանկյունից, զգալ այն, ինչ զգում են իրենք, «հագնել նրանց կոշիկները»։

Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը, դերասանուհի Անի Խաչիկյանը և երգիչ Հայկ Պետրոսյանը «Մեկ օր ինձ նման» սոցիալական գովազդում մի ամբողջ օր կիսել են հաշմանդամություն ունեցող մարդկանց փորձառությունը և շրջել Երևանի փողոցներով։

Ինչպես ցույց է տրվում հոլովակում, Երևանում չափազանց դժվար է հաշմանդամություն ունեցողների համար: Օրինակ, Երևանի վերգետնյա և ստորգետնյա 65 անցումներից միայն 1-ն է հարմարեցված սայլակով շարժվողների համար: Երևանում միայն 25 հարմարեցված հանրային սպասարկման ավտոբուս կա:

Նախագիծն իրականացրել է Save the Children կազմակերպությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ