08  11  2017

5, 20, 50 հազար դրամանոց տուգանքներ՝ հատուկ ոչ մաքրասերների համար. Հոլովակներ

5, 20, 50 հազար դրամանոց տուգանքներ՝ հատուկ ոչ մաքրասերների համար. Հոլովակներ

«Մաքուր Հայաստան» պետական ծրագիրը թևափոխում է նորփուլ. մեկնարկում է «Աղբի տեղը աղբամանում է»  խորագիրը կրող համապետական սոցիալական արշավը: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի այսուհետ կարող է անմիջականորեն մասնակցել ծրագրին՝ www.cleanarmenia.am կայքի կամiOS և Android օպերացիոն համակարգերի համար մշակված բջջային հավելվածի միջոցով: Համակարգը հնարավորություն է  տալիս հայտնաբերել աղբի կամ աղբաշատ վայրի հետ կապված խնդիրները՝ առաջարկելով դրանց լուծման ժամանակակից, արագ և արդյունավետ տարբերակ: Համակարգը նաև պետության և քաղաքացիների միջև սերտ համագործակցության օրինակ է՝ բաց և թափանցիկ մեխանիզմի միջոցով:

Նոյեմբերի 7-ի մամուլի ասուլիսում ներկայացվեց կայքը և հավելվածը, համապետական սոցիալական արշավի հիմնական ուղղությունները և թիրախները, նաև  «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքը և առաջիկա անելիքները: Սոցիալական արշավի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակն աղբի, աղբահանության և երկիրը մաքուր պահելու հիմնախնդիրների վերաբերյալ:

Ասուլիսի  բանախոսներն էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանը, ՀՀ ՏԿԶՆ տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Նարինե Ավետյանը, «Դիիմ Քոմյունիքեյշնզ» PR և մարքետինգային ընկերության ստեղծագործական տնօրեն, սոցիալական արշավի ծրագրի ղեկավար Րաֆֆի Նիզիբլիանը, «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, սոցիալական գովազդի փորձագետ Արզուման Հարությունյանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ  բավականին աշխատանքներ են իրականացվել սկսած 2017  թվականի ապրիլից, երբ վարչապետը հռչակեց «Մաքուր Հայաստան» ծրագրի անհրաժեշտությունը և սկիզբը: «Միայն հավաքելով չէ, մենք պետք է որոշակի  առաջընթաց ապահովենք չաղտոտելու ճակատում և մենք այդ մշակույթը պետք է ներդնենք»,- ասաց Տերտերյանը:

Փոխնախարարի խոսքով՝ վարչական տուգանքներ սահմանելիս ուսումնասիրվել է հարևան Վրաստանի փորձը, որտեղ սիգարետի մնացորդ գցելու համար տուգանում են 8 լարի: «Տուգանքները սահմանվել են 5 հազարից 20 հազար դրամի շրջանակում: Սա արվել է ավելի շատ մարդկանց հոգեբանության վրա ազդելու համար, այլ ոչ թե նպատակն է եղել տուգանքները ավելացնելը»,- ասաց նա՝ հավելելով, որ ավելի խոշոր չափով աղբ թափելու համար նախատեսված են ավելի մեծ գումարներ: Շինարարական աղբ թափելու համար, օրինակ, տուգանքը կկազմի 50 հազար դրամ: Տուգանքներն ավելի խիստ են, եթե պաշտոնատար անձանց կամ խոշոր կազմակերպությունների կողմից է թափված այդ շինարարական աղբը:

Վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանն էլ նշեց, որ ահռելի աշխատանք է արվել, որի ընթացքում հասկացել են, որ աղբ մաքրելն  այդքան  դժվար գործ չէ, որքան մաքուր պահելը:

Ներկայացվել են պատրաստված առաջին երեք սոցիալական հոլովակները, որոնք հասանելի են հետևյալ  հղումներով՝  

Հիշեցնենք, որ  «Մաքուր Հայաստան» պետական ծրագիրը մեկնարկել է 2017թ-ի  ապրիլից՝ ՀՀ վարչապետ ԿարենԿարապետյանի հանձնարարականով: Այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ ձևավորվել է «Մաքուր Հայաստան» միջգերատեսչական հանձնաժողովը: ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի անմիջական վերահսկողությամբ հանձնաժողովը կազմակերպել է երեք համապետական շաբաթօրյակ: 2017 թ-ի հոկտեմբերի 21-ի դրությամբ 2033 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել են 1587-ը, փակման ենթակա է 163 աղբանոց, այս պահին շահագործվում է 298-ը: Կնքվել են աղբահանության վճարների հավաքագրման համար անհրաժեշտ շուրջ 5000 պայմանագիր: Միաժամանակ, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների կողմից հոկտեմբերի 10-ի դրությամբ հայտնաբերվել է չսահմանված վայրերում աղբ թափելու 1959 դեպք, աղբ թափող՝ 974 անձ: Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել է 1702-ը, շուրջ 442 միջնորդագիր է ուղարկվել ՏԻՄ մարմիններ, 254-ը դեռևս կատարման ընթացքի մեջ է:  Առաջիկայում ՏԿԶ նախարարությունը ԱԺ կներկայացնի «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որի ընդունման արդյունքում ավելի հստակ կձևակերպվեն չսահմանված վայրերում աղբ թափելու տուգանքները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ