07  11  2017

Պարտադիր կուտակայի՞ն, թե՝ կամավոր. Ո՞րն է ձեռնտու

Պարտադիր կուտակայի՞ն, թե՝ կամավոր. Ո՞րն է ձեռնտու

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ապագա կենսաթոշակների չափը որոշվելու է ոչ թե նրանց ունեցած աշխատանքային ստաժի տարիների քանակով, այլ նրանց կուտակած գումարի չափով: Այնուամենայնիվ, նոր համակարգի մասնակիցների մի մասի աշխատանքային ստաժը ապագայում հաշվի կառնվի:

Եթե կուտակային բաղադրիչի մասնակից հանդիսացող` 1974 թվականին և դրանից հետո ծնված անձը կենսաթոշակի անցնելու պահին ունենա առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ, ապա նա, բացի իր կուտակային կենսաթոշակից, կստանա նաև պետական աշխատանքային կենսաթոշակ` նախքան 2014 թվականը ունեցած աշխատանքային ստաժի տարիների դիմաց:

Մինչդեռ եթե 1964-1974թթ. ծնված անձը կամավոր միանա կուտակային բաղադրիչին նախքան 2018 թվականի հուլիսի 1-ը, ապա նա, բացի կուտակային կենսաթոշակից, կստանա նաև պետական աշխատանքային կենսաթոշակ, որը կհաշվարկվի իր աշխատանքային ստաժի բոլոր տարիների   դիմաց:

Կուտակային համակարգին կամավոր միանալը, այսպիսով, շահավետ է. մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը համակարգին միանալու դեպքում` Դուք ապագայում կենսաթոշակ կստանաք միանգամից երկու բաղադրիչներից: Ընդ որում` աշխատանքային կենսաթոշակը կհաշվարկվի աշխատանքային ստաժի բոլոր տարիների համար` ի տարբերություն համակարգի պարտադիր մասնակիցների, որոնց աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելիս հաշվի են առնվելու միայն մինչև 2014 թվականը ունեցած աշխատանքային ստաժի տարիները:

Այս մասին հայտնում է Կենսաթոշակային համակարգի

իրազեկման կենտրոնը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ