28  09  2017

Ի՞նչ արտոնություններից կօգտվեն սահմանամերձ գյուղերի բնակիչները. Ցանկ

Ի՞նչ արտոնություններից կօգտվեն սահմանամերձ գյուղերի բնակիչները. Ցանկ

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 28-ի նիստում հաստատեց սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2018 թվականի ծրագիրը:

Կառավարության՝ սեպտեմբերի 7-ի նիստում հավանության էր արժանացել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունները:

Սոցիալական աջակցության ծրագիրն իրականացվելու է սահմանամերձ 25 համայնքում ընգրկված 37 բնակավայրերում:

Նախատեսվում են սոցիալական աջակցության հետևյալ տեսակները՝

  • Հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. Մետր ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում.
  • Հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում.
  • Ընդ որում՝բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում:
  • Ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի փոխհատուցում.
  • Սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների փոխհատուցում:

Սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնելու համար, 2015 թվականից սկսած, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվել է 928, 871.2 հազ. դրամ գումար:

Սահմանամերձ բնակավայրերում առկա են՝17 238 տնտեսություն, 56 068 բնակիչ, 17 048 էլեկտրաէներգիայի բաժանորդ, 9978 գազի բաժանորդ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ