03  08  2017

Կառավարությունը կփոխհատուցի որոշ գյուղացիների



ՀՀ կառավարությունն իրականացրել է Հայաստանում տեղացած կարկտի և գրանցված ցրտահարության համալիր ուսումնասիրություն և տուժած համայնքների հողօգտագործողներին պետաջակցության տրամադրման հաշվարկ: Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության օգոստոսի 3-ի նիստի մեկնարկին գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ջրպետկոմի նախագահին և մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հողի հարկը, ոռոգման ջրից ձևավորված հասույթը, պետական աջակցության շրջանակներում տրամադրված սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները նշված տարերային աղետներից 80-100 տոկոս տուժած համայնքների հողօգտագործողներին ըստ ներկայացված հայտերի զիջելու նպատակով:

Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր մարզերի զարգացմանն ու մարզպետների աշխատանքին, վերջին հանձնարարականը՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ