31  07  2017

Ժողովրդագրական բոլոր ցուցանիշները բացասական են

Ժողովրդագրական բոլոր ցուցանիշները բացասական են

ՀՀ մշտական բնակչության թվաքանակը հուլիսի մեկի դրությամբ կազմել է 2 979 900 մարդ, որը հունվարի համեմատ 6200-ով նվազել է: Հուլիսի 31-ի ասուլիսում վիճակագրական թվեր ներկայացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Ըստ նրա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թիվը նվազել է 15 200-ով:

Մահացության թվերն աճել են 2,1 տոկոսով. 14 709 դեպք, նախորդ տարվա 14 403 դեպքի համեմատ: Ծնելիությունը նվազում է. հունվար-հունիսին ծնունդների թիվը կազմել է 17 169 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 7%-ով նվազել է: Միգրացիոն բացասական մնացորդը մեծանում է: Առաջին կիսամյակում Հայաստանից գնացել-չի եկել 8 700 մարդ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բնակչության հավելաճը կազմում է 2 460՝ 2016-ի 3990-ի համեմատ: Այստեղ նվազումը 38,3% է:

Ամուսնության դեպքերը կազմել են առաջին կիսամյակում 7234 դեպք, որը նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6,5 տոկոսով: Իսկ ամուսնալուծության դեպերը 11,2 տոկոսով ավելացել են՝ 1949 ամուսնալուծության դեպք, 2016-ի առաջին կիսամյակի՝ 1753-ի համեմատ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ