15  06  2017

ՀՀ նախագահի աշխատակազմը կրճատվել է

ՀՀ նախագահի աշխատակազմը կրճատվել է

ՀՀ նախագահի 2017 թվականի մայիսի 18-ի ՆԿ-82-Ն կարգադրությամբ»՝ նախագահի աշխատակազմի աշխատողների ընդհանուր թիվը փոխվել է, որի արդյունքում աշխատողների քանակը նվազել է 27 հաստիքային միավորով, ինչպես նաև կրճատվել է ծառայողական ավտոմեքենաների քանակը` 15 միավորով:

Ուստի ՀՀ կառավարությունը հունիսի 15-ին որոշեց նախագահի աշխատակազմին 2017 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 50,178.2 հազար դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ