12  06  2017

Քանի՞ հատուցում է տրամադրել զինծառայողների ապահովագրության հիմնադրամը

Քանի՞ հատուցում է տրամադրել զինծառայողների ապահովագրության հիմնադրամը

ՀՀ զինծառայողների ապահովագրության Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 09.06.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 զոհված զինծառայողների ընտանիքների և մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի:

Ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանի, Մհեր Ֆելիքսի Արզումանյանի ընտանիքներին և ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Կորյուն Կամոյի Կիրակոսյանին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ների հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Այս մասին հայտնում է հիմնադրամը:

Նշենք, որ մինչ օրս զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցել է 16 զինծառայողների ընտանիքների: Ամբողջական ցանկն ու հատուցման գումարը՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ