28  12  2016

Նպաստների համակարգը խնդրահարույց է



Հայաստանում աղքատ է ամեն երրորդ ընտանիքը, երկրի բնակչության 2.2 տոկոսը ծայրահեղ աղքատ է: Հայաստանում 105 հազար ընտանիք ստանում է ընտանեկան նպաստ՝ 30 հազար դրամի չափով:

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը, «Օքսֆամ» ընկերության հայաստանյան գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացրել են «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» բյուջետային ծրագրի ուսումնասիրություն և մի շարք թերություններ բացահայտել:

Մասնավորապես՝ ծրագրի արդյունքում աղքատությունը կրճատվել է ընդամենը 2 տոկոսով: Նպաստների համակարգից դուրս են մնացել ծայրահեղ աղքատների կեսից ավելին՝ 56 տոկոսը, իսկ նպաստառուների 44 տոկոսն աղքատ չէ:

Այնինչ, ծրագրին հատկացված բյուջեն բավական է երկրում ծայրահեղ աղքատությունը վերացնելու համար: Թեմային Yerevan.Today-ն անդրադարձել է հատուկ նախագծով: Այժմ ներկայացնում ենք հետազոտության հեղինակների պատրաստած հոլովակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ