17  11  2016

Մեկ օր՝ միայնակ տարեցի տանը



Հայաստանում այսօր 15 հազարից ավելի տարեցներ ապրում են միայնակ: Ճակատագրերն ու պատմությունները տարբեր են, ներկան՝ միանման: Ներկա, որի մարդկային ընկալումները ևս տարբեր են: Ծերանոցը դառնում է վերջին տարբերակ, մեծ մասամաբ միայնակ տարեցները նախընտրում են ծերանալ տանը:  Հենց այստեղ է, որ օգնության են հասնում միայնակ տարեցների խնամքի և սոցիալական սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունները:

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ծառայություններից այսօր օգտվում են ավելի քան 2000 միայնակ ապրող տարեցներ:

Ինչպե՞ս է փոխվել նրանց կյանքը կազմակերպությանն անդամագրվելուց հետո, ի՞նչ ծառայություններից են օգտվում, արդյո՞ք գոհ են մատուցվող ծառայությունների որակից, ինչի՞ կարիք են զգում: Տեսանյութում ներկայացնում ենք նաև, թե կազմակերպությունը ի՞նչ դժվարությունների է բախվում և ինչ մարտահրավերների առաջ է կանգնած:

Նշենք, որ միայնակ տարեցների թեմային Yerevan.Today-ն անդրադարձել է հատուկ նախագծով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ