09 03 2022

Թուրքիայից ողջունում են Արարատ Միրզոյանի այցը Անթալիա

Թուրքիայից ողջունում են Արարատ Միրզոյանի այցը Անթալիա

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, թե ողջունում են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը։

«Հայաստանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2022 թվականի մարտի 11-13-ը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, գոհունակությամբ ենք ընդունել։ Նման փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրի միջև երկխոսության աճին և մբողջական կարգավորմանը, վստահության ամրապնդմանն ուղղված աշխատանքին»,-ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ