03 03 2022

Ալիևը իր վրա ոչ միայն մատ, այլ ամեն ինչ թափ է տվել․ Աղվան Վարդանյան․ News.am



News.am-ը գրում է․ Չէի ցանկանա, իմաստ էլ չունի մեկնաբանել այդ մարդու (Նիկոլ Փաշինյանի-խմբ) պահվածքը, ջղաձգումները, հիստերիաները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարություններին:

«Եթե նա իրեն համարում է երկրի ղեկավար, իր վրա ոչ միայն մատ, այլ ամեն ինչ թափ է տվել մեր հակառակորդ երկրի ղեկավար Ալիեւը, եթե պատասխանելիք ունի, նույն ոճով կարող է պատասխանել Իլհամ Ալիեւին: Ալիեւին որեւէ ձեւով չպատասխանել եւ նման ջղաձգումներ ունենալը վերլուծության ենթակա չէ»,-ասաց նա:

Աղվան Վարդանյանն անդրադարձավ ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրության գործընթացին՝ նշելով. «ԱԺ նիստերը ո՞նց են սկսվում, պատգամավորները գալիս են դահլիճ, գրանցվում են, երեկ կար նաեւ նախորդ օրվանից մնացած հարցերի քվեարկությունի եւ դրանից հետո միայն սկսվեց նախագահի ընտրության գործընթացը:

Այս մարդուն, որին իրենք նախագահ էին դարձնում, բերել, դրել էին ԱԺ դահլիճում մինչեւ այդ հարցի քննարկումը սկսելը: Դիմակով նստած սպասում էր, որ իր հերթը հասնի: Այսինքն ակնհայտ է վերաբերմունքը՝ գիտակցված, թե ոչ: Շատ ավելի նորմալ կլիներ, որ այդ մարդուն ինչ-որ տեղ սուրճ հյուրասիերին, մինչեւ կվերջանար նախորդ օրվա քվեարկությունները, եւ հանդիսավոր որպես պետության գլուխ բերեին դահլիճ: Այսինքն հլու-հնազանդ կմակատար մեկը, որի հանդեպ անհարգալից վերաբերմունքը ակնհայտ էր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ